Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Կա մի տարածք, որտեղ ոչ մի հրաման չի աշխատում՝ հոգևոր տարածքը

Կա մի տարածք, որտեղ ոչ մի հրաման չի աշխատում՝ հոգևոր տարածքը
10.12.2025 | 17:15

Եկեղեցին շատ հզոր է:

Դիկտատորները միշտ սխալվում են մի բանում՝ նրանք կարծում են, որ իշխանությունը չափվում է վերահսկվող տարածքներով։ Քաղաքական դաշտը վերցնելը հեշտ է, մեդիան՝ տեխնիկա է, բանակը՝ հրաման, դատարանները՝ ստորագրություն։

Բայց կա մի տարածք, որտեղ ոչ մի հրաման չի աշխատում՝ հոգևոր տարածքը։

Քրիստոնեությունն ունի մի տարօրինակ «մեխանիզմ»՝ որքան հալածում ես, այնքան ավելի է ուժեղանում։

Քրիստոսը խաչվելով ծնկի բերեց աշխարհը դեպի Աստված,

իսկ ո՞ր կայսրին հաջողվեց նույն ուժով ծնկի բերել աշխարհը։ Ոչ մեկին։

1700 տարի է անցել․թաթար-մոնղոլներ, արաբներ, օսմաններ, սելջուկներ, ցարական Ռուսաստան, պարսիկներ, կոմունիստներ…, բոլորը եկել են ուժով, ճնշումով, բռնությամբ։ Բոլորը փորձել են կոտրել եկեղեցին՝ որպես ինքնություն, հիշողություն, հավատ և կամք։

Եվ բոլորը պայթել են՝ մանկական փուչիկի պես։

Որովհետև Եկեղեցին կառույց չէ, որը կարող ես փակել, հեղափոխել կամ ենթարկել։

Եկեղեցին հավատն է, հավատը՝ հոգևորն է, իսկ հոգևորը չի կարելի հաղթել օրենքով, դատախազությամբ կամ հրահանգով։

Դիկտատորները հաղթում են քաղաքականին, բայց վերջում պարտվում են հոգևորին։

Որովհետև քաղաքական ուժը գործում է վախի վրա, իսկ հոգևոր ուժը՝ կամքի։

Վախը տևում է մի իշխանության չափ,

կամքը՝ մի ժողովրդի չափ։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 880

Մեկնաբանություններ